Թուրքիայում սպանված ռուս դեսպանի գործով կա նոր կալանավորված
Թուրքիայում 2016թ. դեկտեմբեր 19-ին սպանված ռուս դեսպան Անդրեյ Կարլովի գործով կա նոր կալանավորված: Այսն մասին գրում է Ermenihaber-ը:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության՝ Անկարայի ոստիկանությունը կալանավորման նպատակով բերման է ենթարկել ոմն Ռամազան Յուջելին, որը կապ է ունեցել սպանության հետ:
Յուջելը հանդիսանում էր նախկին ոստիկան, ով հեռացվել էր իրավապահ համակարգից Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու պատճառով:
Անկարայի դատարանը, Յուջելին առաջադրելով «ծրագրված սպանությանը մասնակցություն ունենալու» մեղադրանք, նրա նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ Կառլովը սպանվել էր դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում։ Ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել է Անկարայում ժամանակակից արվեստների կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։
Հարձակումն իրականցրած Մևլութ Մերթ Ալթընթաշը, ով եղել է ոստիկանության աշխատակից, մտել է թանգարան, Կարլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա մեջքից կրակել է դեսպանի վրա։