Քիմ Քարդաշյանի «փայլուն» ֆոտոշարքը. նոր կադրեր
Երկու շաբաթ առաջ Քիմ Քարդաշյանը նկարահանվել էր սկանդալային մի ֆոտոշարքում‚ որը նվիրված էր «KKW Beauty» կոսմետիկական արտադրանքի նոր հավաքածուին: Այն ժամանակ նա «Instagram»-ում բավականին անկեղծ լուսանկար էր հրապարակել‚ որը դուր էր եկել իր երկրպագուներին:
Այժմ նրա պաշտոնական կայքում հայտնվել են նկարահանման գործընթացի կադրեր‚ որոնք‚ ի դեպ‚ ավելի կրքոտ են ստացվել: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Փայլերի մեծ սիրահար Քիմին վերջերս մեղադրել էին մանկական հագուստի ստեղծման հարցում կրկնօրինակում անելու մեջ: Փայլուն զգեստները‚ որոնք հագնում է Քիմի դուստրը‚ կրկնօրինակված են «Vetements» և «Commes des Garçons» մեծերի մոդելներից: