Հայտնի է ՌԴ նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօր որոշել է նախագահական ընտրությունները նշանակել 2018 թվականի մարտի 18-ին: Այս մասին գրում է «Meduza»-ն:
Ինչպես հաղորդվում է‚ այս որոշումն ընդունելիս կողմ են քվեարկել բոլոր 160 սենատորները‚ որոնք մասնակցել են նիստին:
Բանաձևը կհրապարակվի դեկտեմբերի 18-ին՝ ընտրություններից ուղիղ երեք ամիս առաջ: Հենց այդ օրն էլ այն ուժի մեջ կմտնի:
Ընտրությունները պետք է տեղի ունենային 2018 թվականի մարտի 11-ին‚ սակայն Պետդուման առաջարկել է դրանք մարտի 18 տեղափոխել: Հենց այդ օրը լրանում է Ղրիմը Ռուսաստանին միացնելու տարդեարձը:
Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր իր առաջադրվելու մասին դեկտեմբերի 6-ին: