Մոդելը մահացել է՝ ընկնելով 20-րդ հարկից‚ որտեղ հարուստ սվինգեր-զույգը երեկույթ էր կազմակերպել (լուսանկարներ)
19-ամյա մոդդլի մերկ մարմինը գտել են 6-րդ հարկի պատշգամբում այն բանից հետո‚ երբ Իվանա Սմիթն ընկել է Մալայզիայում՝ Կուալա-Լամպուրում‚ երեկույթի ժամանակ: Մահացածի ընտանիքը հավաստիացնում է‚ որ նա թմրանյութի ազդեցության տակ է եղել‚ իսկ բնակարանի տանտերերը փորձում են քողարկել այս գործը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Sun»-ին:
Իվանան հյուրընկալել է ամուսինների տանը մի քանի ժամով՝ պատշգամբից ընկնելուց առաջ: Ոստիկանները հայտնել են‚ որ դա դժբախտ պատահար էր‚ սակայն մահացածի բարեկամներն այլ կարծիքի են: Մասնավորապես՝ մինչև հիմա պարզ չէ‚ թե որտեղից են նրա կոկորդին կապտուկներ հայտնվել‚ որոնք նման են խեղդելուց մնացած հետքերի: Նաև չեն հայտնաբերվել աղջկա կոշիկներն ու ներքնազգեստը:
Իվանի հայրը պատմել է‚ որ շշուկներ կան‚ որ այդ բնակարանի տանտերերը սվինգերներ են‚ ովքեր իրենց հաճույքների համար տուն մոդելների են հրավիրել: