Ջիգարխանյանի կնոջ ներկայացուցչին ծեծել են (տեսանյութ)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ արդեն նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Էլինա Մազուրին ծեծել են: Նա այդ մասին ասել է Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման հերթական թողարկման ընթացքում: Պատմել է, որ իրեն զանգել ու խնդրել են գնալ եւ Ջիգարխանյանի ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի մասին իր արած հայտարարությունների մասին ցուցմունք տալ: Նրա պատմածի համաձայն՝ ճանապարհին 2 մեքենա կանգնեցրել են իր մեքենան, համազգեստով մարդիկ իրեն ուժով տեղափոխել են իրենց մեքենա, իսկ իր վարորդին թույլ չեն պաշտպանել իրեն: