Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս գիշեր հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդել է Կրեմլի պաշտոնական կայքը:
Կրեմլում պատմել են‚ որ նախագահները քննարկել են «երկկողմանի հարաբերությունների ակտուալ հարցերը» և «ճգնաժամային կետերի իրավիճակը»‚ հատուկ ուշադրություն են դարձրել Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրին: Պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել կապ պահպանել:
Սպիտակ տան կայքում էլ նշվում է‚ որ Թրամփը «շնորհակալություն է հայտնել Պուտինին Ամերիկայի տնտեսական բարձր ցուցանիշները ճանաչելու համար իր ամենամյա մամուլի ասուլիսիս ժամանակ»: Ամերիկացի առաջնորդի քարտուղարությունում հաստատել են‚ որ Պուտինն ու Թրամփը քննարկել են Հս. Կորեայի «շատ վտանգավոր» իրավիճակը: