Ռուսական պրոպագանդան «Facebook»-ում մեկ դոլարից էլ քիչ արժե (տեսանյութ)
Պարզվել են նոր մանրամասներ՝ ռուսական ազդեցության մասին բրիտանական ներքին քաղաքականության վրա: Մեկ դոլարից էլ քիչ է պահանջվել կրեմլամետ ուժերից ֆեյսբուքյան տիրույթում գովազդ տարածելու համար‚ որոնք կապ ունեն Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու հետ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Այսպիսին են հաշվետվության տվյալները, որոնք պահանջել են բրիտանական իշխանությունները խոշորագույն սոցցանցից: ԱՄՆ կառավարությանը հետևելով՝ Լոնդոնում որոշել են պարզել թե որքանով է նոր մեդիայով պրոպագանդան կարողացել ազդել «Brexit»-ի վրա:
Հարցումն ուղարկվել է երկու ամիս առաջ և ահա այժմ սոցցանցը հայտնել է հետազոտությունն ավարտելու մասին: