Կինը սպանել է 25-ամյա աղջկան՝ նետելով գնացքի ռելսերի վրա (տեսանյութ 18+)
36-ամյա Մագդալենա Շերբանին Բուխարեստից մեղադրում են 25-ամյա աղջկան սպանելու մեջ: Կինը զոհին գցել է մետրոյի գնացքի ռելսերի վրա «Dristor 1 » կայարանում և թույլ չի տվել նրան վերադառնալ հետ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Mirror»-ին:
Սկզբից ոստիկանները տեղի ունեցածն ինքնասպանություն են որակել‚ սակայն հետո ուսումնասիրել են տեսախցիկների տեսանյութը: Կադրերում հաջողվել է ճանաչել Մագդալենա Շերբանին: Պարզվել է‚ որ հենց այդ օրը նա մեկ այլ աղջկա հրելով գցել է գնացքի ռելսի վրա‚ սակայն առաջին զոհին հաջողվել է ողջ մնալ:
Իր գործողությունները մեկնաբանել կինը հրաժարվել է: Նրան սպանության մեջ են մեղադրում: