Նա ինձ ատում է և վախենում ինչպես դևից. Սաակաշվիլին՝ Պուտինի մասին
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կարծիք է հայտնել այն մասին‚ որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է իրենից: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում այն բանից հետո‚ երբ ռուս առաջնորդը հիշեցրել է նրա անձը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Նա ինձ ատում է և վախենում ինձնից ինչպես դևից»‚- վստահ է Սաակաշվիլին:
Քաղաքական գործիչը կարծում է‚ որ իր եռօրյա ձերբակալությունը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության և Ուկրաինայի անվտանգության ծառայության համատեղ աշխատանքի արդյունքն է դարձել:
«Հավատացեք ինձ‚ ես բավականին փորձ ունեմ այն բանի համար‚ որպեսզի այսպիսի հայտարարություններ չանեմ օդում»‚- նշել է նա: