Ընկեր Վահանին հարցրեք.Հրայր Թովմասյանը՝ իր և Վահան Հովհաննիսյանի «դեբատի» մասին
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հիշեցնելով իր և Վահան Հովհաննիսյանի տևական ժամանակ շարունակվող «դեբատը», «Հրապարակ»-ը հարցնում է՝ համաձա՞յն է ընկեր Վահանի այն մտքին, որ 2007-ի ԱԺ ընտրություններին այդքան ձայն ստացավ, որովհետև «կարգին տղա էր, էլ չե՞ք»:
«Ընկեր Վահանին հարցրեք»: Դե, ինքն արդեն իր հեղինակավոր կարծիքն այդ և «դալանի» առնչությամբ բարձրաձայնել է: «Ես չեմ ցանկանում ևս մեկ անգամ այդ ամենը շարունակել, սակայն պատրաստ եմ առաջիկա ընտրություններում պարոն Վահանի հետ նույն ընտրատարածքում առաջադրվել և ապացուցել, որ ոչինչ էլ չի փոխվել»:Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: