Վիլյամ Սարոյանի «Քարանձավի մարդիկ» պիեսի պրեմիերան (լուսանկարներ)
Այս ներկայացումը ոչ միայն կարևոր է երկու երկրների մշակութային կապերի ամրապնդման տեսանկյունից, այլ նաև ցուրտ ձմռանը մարդկանց ջերմացնելու տեսանկյունից. դեկտեմբերի 14-ին ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ բեմադրված ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Քարանձավի մարդիկ» պիեսի պրեմիերայի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը։
«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը հայտնեց, որ ներկայացումը նվիրվում է Վիլյամ Սարոյանի 110-ամյակին։ «Անմարդաբնակ քարանձավում, անպետք հռչակված մարդիկ չեն չարացել և հուսահատվել։ Նրանց կոչումն է կյանքը։ Նրանց քարոզն է սերը։ Եվ սերն արձագանքում է՝ երեխա է ծնվում»:
Նշենք, որ «Քարանձավի մարդիկ» պիեսը հանդիսատեսին ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Գոյ» թատրոնը։