Վրաստանում պահանջում են զրկել 8 հայ պաշտոնյաների լիազորություններից
«Ազատ Վրաստան» կուսակցությունը պահանջում է զրկել Նինոծմինդայի շրջանի 8 Հայաստանի քաղաքացի պաշտոնյաներին Կուսակցությունը պահանջում է զրկել քաղաքացիությունից ու պաշտոններից:
Իրենք՝ մեղադրվողները հերքում են, պահանջելով ապացույցներ:
Կուսակցության հայտարարության մեջ նշվել է նրանց անուն ազգանունները. Սմբատ Կյուրեղյան, Վաղինակ Արզումանյան, Արարատ Նանայան, Մկրտիչ Նանայան, Գրիգորի Շամիլյան, Անդրանիկ Մկրտչյան, Սեդա Դարբինյան և Վաղինակ Ղազարյան: Նրանցից 6-ը Սակրեբուլոյի պատգամավորներ են՝ «Վրացական երազանք» կուսակցությունից: Իսկ Վաղինակ Ղազարյանը բայց այլ` «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից է պատգամավոր: Արարատ Նանայանը, իր հերթին՝ պարզապես տեղական իշխանությունների աշխատակից է:
«Ազատ Վրաստան» կուսակցությունը պաշտոնապես դիմել է Վրաստանի Արդարադատության նախարարությանը և Պետական անվտանգության ծառայությանը, խնդրելով այդ քաղաքացիներին զրկել իրենց լիազորություններից, բացատրելով, որ այդ մարդիկ խախտել են Վրաստանի Սահմանադրությունը: Այս մեղադրանքների հիմքում ընկած է այն, որ այդ անունները եղել են Հայաստանի ընտրացուցակներում:
Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, այդ հայտարարությունները լուրջ չի ընդունում և հերքում է իր երկքաղաքացիության հնարավորությունը: Նա մասնավորապս նշում է, որ հիմք են ընդունվել Հայաստանի ընտրացուցակները, որտեղ մի քանի Սմբատ Կյուրեղյաններ կարող են լինել:
Սեդա Դարբինյանի առաջին անգամն է ընտրվել Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի պատգամավոր: Նա նույնպես պահանջում է անձնագրով ապացուցել, որ այդ նույն Սեդա Դարբինյանը նա է: