Ադրբեջանցիները կոտրել են Սիլվա Հակոբյանի պաշտոնական էջը
Ադրբեջանցիների կողմից հայ աստղերի նկատմամբ համացանցային հարձակումն այլևս ոչ մեկի համար նորություն չէ: Նրանք կոտրում են մեր հայտնիների սոցիալական էջերն ու դրանով փորձում ինքնահաստատվել:
Նրանց հերթական «զոհը» երգչրուհի Սիլվա Հակոբյանն է: Երեկ կեսգիշերին մոտ Սիլվայի ինսթագրամյան էջը ողողվեց հակահայկական հրապարակումներով: Մինչ մեկը մյուսին էր հաջորդում հայերին դեմ ցածրակարգ լուսանկարները, երգչուհին և նրա հետևորդները փորձեցին ավելի արագ գործել:
«Շատ արագ նկատեցինք, որ կոտրել են Սիլվայի էջը, և մինչ նրա երկրպագուներն ու ծանոթներն իրենց անհանգստությունն էին հայտնում նամակներով, մենք անմիջապես գործի անցանք: Դիմեցինք ինսթագրամի կենտրոն, և ի ուրախություն մեզ, նրանք անմիջապես հավատացին մեզ ու փակեցին էջը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սիլվայի հայրը` Հ. Հակոբյանը:
«Հիմա էջը վերականգնելու աշխատանքներով ենք զբաղված, քանի որ 110. 000-ից ավելի հետևորդներ ուներ Սիլվան: Այս պահին գաղտնաբառի փոփոխություն պետք է լինի, որի հետ կապված էլ մի փոքր բարդություններ կան, քանի որ գրանցված հեռախոսահամարը մեզ մոտ չէ: Հուսամ, որ օրվա ընթացքում արդեն կվերականգնվի Սիլվայի պաշտոնական էջը»,- հավելեց նա:
Հակոբ Հակոբյանը վստահեցրեց, որ իրեն և Սիլվային այս միջադեպը ոչ մի կերպ չի հուսահատեցնի.
«Այդ ճղճիմ ազգը փորձում է նման ցածրակարգ կերպով մեր դեմ գործել` առանց հասկանալու, որ նման բաները ոչ մի կերպ չեն կարող խանգարել մեր գործունեությանն ու հայկական արվեստի տարածմանը: Սա առաջին և ոչ էլ վերջին անգամն է, նրանց հատուկ է այսպես վարվելը, բայց նրանք մեզ համար գոյություն չունեցող ազգ են»,- ավարտեց նա: