«Պուտին բայբայ» թե՞ «Պուտին բաբայ»
Չէ որ ես ինքս չպետք է ինձ համար մրցակից ընտրեմ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով հարցին, թե որքանով է նախագահին հետաքրքիր մասնակցել ընտրություններին առանց ուժեղ մրցակցի: «Երբ խոսում ենք ընդդիմության մասին, կարևոր է ոչ միայն աղմկել հրապարակներում, այլեւ՝ ինչ-որ բան առաջարկել», - ասել է Պուտինը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Մինչ այդ Պուտինը որոշել էր սրել տրված հարցն ու լսել «Պուտին բայբայ» պաստառով մի աղջկա հարցը, սակայ ն պարզվեց, որ պաստառի վրա գրված է «Պուտին բաբայ», ինչը թաթարերեն նշանակումէ «Պուտին պապիկ»: Իրավիճակը սրել չհաջողվեց, իսկ նախագահը ստիպված եղավ ներողություն խնդրել՝ պատճառաբանելով տարիքի հետ տեսողության վատթարացումը: ՌԴ նախագահը նաև նշել է, որ կմասնակցի ընտրություններին որպես ինքնաառաջադրվող թեկնածու: