Օսկար Ուայլդի լոնդոնյան տունը վաճառքի է հանվել 1,84 մլն դոլարով
РИА Новости-ն հայտնում է, որ Անգլիացի գրող Օսկար Ուայլդի տունը, որը գտնվում է Լոնդոնի Չելսի թաղամասում, վաճառքի է հանվել 1,84 մլն դոլարով, ասվում է Savills անշարժ գույքի միջազգային գործակալության մամուլի հաղորդագրության մեջ, որը զբաղվելու է տան վաճառքով։
«Հայտնի գրողն ապրել է այդ տանն իր կնոջ և երկու տղաների հետ 11 տարի, ինչի մասին վկայում է հուշատախտակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ընկերության տվյալները, հենց այս տան գրադարանում է Ուայլդը գրել իր հայտնի ստեղծագործություններից մի քանիսը, ինչպես, օրինակ, «Դորիան Գրեյի դիմանկարը», «Կատարյալ ամուսին» և «Որքան կարևոր է լինել լուրջ»։