Ես հույս ունեմ երգել մինչև 100 տարեկան դառնալս. Շառլ Ազնավուր
Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ասել է, որ հույս ունի երգել մինչև 100 տարեկան դառնալը։
«Հուսով եմ, տեսնենք...»,- ասել է շանսոնյեն լրագրողին։
93-ամյա լեգենդար երգիչը հայտնել է, որ նա «գործող» ամենածեր երգիչն է աշխարհում։ «Թոնի Բենեթն ընդամենը 91 տարեկան է, երեխա է դեռ»,- կատակել է շանսոնյեն։
Պարբերականը գրում է, որ Ազնավուրը, չնայած իր տարիքին, չի կորցրել իր պատանեկան ոգին։ 93 տարեկանում նա դեռ համերգներ է տալիս և դահլիճներ լցնում։
Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: Իր կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակն ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն: