ՀՀ երկու քաղաքացիներ մեղադրվում են Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի աշխատակցուհու սպանության մեջ
Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիներ և բարեգործական կազմակերպության աշխատակցուհին ձերբակալվել են Մարիինյան թատրոնի ամենահին աշխատակցուհու, Լենինգրադի 93-ամյա բնակչուհու սպանության կասկածանքով: Այս մասին ասվում է Տարածաշրջանային քննչական կոմիտեի կայքում:
Ըստ հետաքննության վարկածի՝ կասկածյալը մի քանի ամիս խնամել է տարեց կնոջը ևշահադիտական նկատառումներից ելնելով որոշել սպանել նրան: Մտածածը իրականացնելու համար կինը դիմել էր իր երկու ծանոթներին՝ խոստանալով նրանց դրամական պարգև:
Նոյեմբերի 20-ին կասկածյալը բացել է տարեց կնոջ բնակարանի դուռը հանցակիցներից մեկի համար, մինչդեռ երկրորդը հետևում էր տիրող մթնոլորտին: Հանցակիցները խուզարկել են բնակարանը, գողացել տարեց կնոջ վարկային քարտը և հայտնի երգչի հին լուսանկարը՝ ինքնագրով: Քննչական կոմիտեում նշում են, որ հանցագործներին չի հաջողվել օգտագործել քարտը, քանի որ չգիտեին PIN կոդը:Հետաքննության և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են ՀՀ երկու քաղաքացիներ (ծ. 1983 և 1984), ինչպես նաև բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկի աշխատակցուհին (ծ. 1975): Այժմ որոշվում է ձերբակալվածների կալանավորման և նրանց դեմ մեղադրանքներ ներկայացնելու հարցը: