Պլաստիկե բրինձը հասել է Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը ստուգում է տեղեկություններն այն մասին, որ ռուսաստանյան առևտրի ցանցերից մեկը պլաստիկից պատրաստված բրինձ է վաճառում: Այս մասին տեղեկությունները օրերս են հայտնվել սոցիալական ցանցերում:
«Ռոսպոտրեբնադզոր»-ը վերահսկողական միջոցառումներ է ձեռնարկել այն վայրերում, որտեղ գրանցվել են նման հաղորդագրությունները, նշում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ծառայության տարածած հաղորդագրությունը:
Մասնավորապես, ծառայությունը կստուգի կասկածելի բրնձի որակը և անվտանգությունը, ինչպես նաև կից փաստաթղթերն ու ապրանքային պիտակավորումները:
Միևնույն ժամանակ, գործակալությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս չվստահել տեղեկատվության պատահական աղբյուրներին: