Էրդողանը առաջարկել է Երուսաղեմը հայտարարել Պաղեստինի մայրաքաղաք
Թուրքիայի նախագահ Թայփ Էրդողանը առաջարկել է Երուսաղեմը հայտարարել Պաղեստինի մայրաքաղաք:
ԱՄՆ-ը իր խոսքերով «ոտնահարում են միջազգային նորմերը»‚ երբ ընդունել են Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք:
«Բավական է անցնել մի քանի քայլ‚ որպեսզի հասկանալի լինի‚ որ քաղաքը օկկուպացիայի տակ է գտնվում: Իսրայելը ահաբեկչական պետություն է: Ահաբեկիչ-զինվորականները բռնում են երեխաների և գցում նրանց բանտ»‚ - հայտարարել է Թուրքիայի նախագահը‚ ելույթ ունենալով Ստամբուլի Իսլամական համագործակցության կազմակերպման սամմիթում:
Նա կոչ է արել ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես օկուպացված Պաղեստինի մայրաքաղաք և գոհունակություն հայտնել այն երկրներին‚ որոնք քննադատել են Դոնալդ Թրամփի որոշումը: