Ողջ աշխարհը դեմ է Երուսաղեմի մասին ԱՄՆ որոշմանը. Մահմուդ Աբբաս
ԱՄՆ իրավունք չունի որոշումներ կայացնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ. ողջ աշխարհը դեմ է դրան‚ հայտարարել է Պաղոստինի ազգային ղեկավարման առաջնորդ Մահմուդ Աբբասը:
Հիշեցնենք‚ որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և ստորագրել ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին փաստաթուղթը:
«Թրամփը ցանկանում է Երուսաղեմը նվիրել Իսլայելին‚ կարծես թե նա աշխարհում միակն է‚ ով կարող է որոշում կայացնել և կարծես թե միայն նա ամեն ինչ ունի: Բոլոր երկրները՝ սկսած Ճապոնիայից մինչև Կանադա‚ նույնիսկ այն երկրները‚ որոնք սովոր են լինել ԱՄՆ-ի կողքին՝ բոլորը դեմ են եղել: Մենք հավաքվել ենք այստեղ‚ որպեսզի ցուցադրենք Պաղեստինի օկկուպացման դեմ միասնական դիրքորոշում: Մեզ համար ներկայումս դժվար է‚ բայց մենք կհաղթենք»‚ - հայտնել է Աբբասը‚ Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպման առանձնահատուկ սամմիթին: