Թրամփը նախատեսում է ընդլայնել ԱՄՆ բանակը
Հաջորդ տարի ԱՄՆ-ն 7 տարվա ընթացքում 1-ին անգամ կբարձրացնի սեփական զինված ուժերի քանակը: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երկրի պաշտպանության հարցով բյուջեի ստորագրման ժամանակ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Թե կոնկրետ որքանով է ավելանալու ԱՄՆ-ում զինծառայողների քանակը‚ չի հստակեցվել:
Նոր օրինագիծը նաև երկարաձգում է ՌԴ Պաշտպանության ուժերի հետ համագործակցության արգելքը:
Նշենք‚ որ ներկա դրությամբ ԱՄՆ-ն ունի շուրջ 1.4 մլն. զինվորականներ‚ նաև 684 հազար քաղաքացիական ծառայող: