Դեռահասը դանակահարել է իր հորը և տատին
17-ամյա դեռահաս Վլադիսլավ Կ.-ին մեղադրում են‚ որ նա դանակով հարձակվել է հարազատ տատի և հոր վրա: Ինչպես հայտնում է ProKazan.ru պորտալը‚ Ալեքսեևյան ագրարային քոլեջի ուսանողը իսկական սպանդ է սկսել՝ հարազատների հետ վիճելու արդյունքում:
Հիմա 51-ամյա տղամարդու և 81-ամյա կնոջ կյանքի համար պայքարում են բժիշկները: Նշվում է‚ որ նրանք ծանր վիճակում են գտնվում՝ բազում վիրավորումներով:
Երիտասարդին ձերբակալել են: Իրավապաշտպան մարմինները քննում են դեպքի մանրամասները: Հայտնի է‚ որ դեռահասը չի ապրել իր ծնողների հետ‚ նա եկել է նրանց մոտ մնալու՝ մի քանի օրով: