ԱՄՆ-ն պլան է մշակել Հյուսիսային Կորեայում իշխանափոխության դեպքում
Մասսայական անկարգությունների և Հյուսիսային Կորեայի ռեժիմի անկումից հետո ԱՄՆ-ն պատրաստ է երկիր զորքեր մտցնել և իրավիճակի կայունացման դեպքում՝ հանել զորքերը: Այս մասին հաղորդել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ Վաշինգտոնի Ատլանտիկ խորհրդի ժամանակ‚ գրում է ТАСС-ը:
Ըստ Թիլերսոնի՝ ամերիկացիները հնարավոր գործողությունների պլանը քննարկել են Չինաստանի հետ: Նա նշել է Հյուսիսային Կորեայի ատոմային պաշարները «սխալ անձանց ձեռքերում հայտնվելուն» խոչընդոտելու կարևորությունը:
Ընդ որում՝ պետքարտուղարը նշել է‚ որ ԱՄՆ-ը ամենևին էլ չի ցանկանում ԿԺԴՀ ռեժիմի փոփոխություն իրականացնել կամ պատճառներ չի փնտրում այնտեղ զորքեր ուղարկելու: