Շպռոտի և երգիչ Հրանտոյի սիրավեպի լուրերի մասին
Շպռոտը, ով արդեն երկար տարիներ է տեղափոխվել է ԱՄՆ և այնտեղ է ապրում, հանդիպում է երիտասարդ երգիչ Հրանտոյի հետ, ով ևս ապրում է միացյալ նահանգներում: Զույգը հաճախ է միասին տարբեր միջոցառումների ներկայանում, նրանք իրենց սոցիալական էջերում ևս չեն խուսափում միասին լուսանկարներ հրապարակել և ցույց տալ միմյանց նկատմամբ ջերմ վերաբերմունքը:
Life.panorama.am-ը, լուրերը ճշտելու նպատակով, փորձեց կապ հաստատել Շպռոտի հետ, սակայն չհաջողվեց, փոխարենը կայքը խոսել է երիտասարդ երգիչ Հրանտոյի հետ: Այս հարցի շուրջ երգիչը նշեց.
«Իհարկե, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Մենք պարզապես հրաշալի ընկերներ ենք, ես շատ եմ սիրում Շպռոտին՝ որպես իմ լավ ընկեր և տաղանդավոր երգչուհի, բայց ոչ ավելին: Ի դեպ՝ մեր միջև 13 տարվա տարբերություն կա, այնպես որ այդ մասին խոսելն իզուր է»:
Մեզ հետ զրույցում Հրանտոն նշեց նաև, որ ինքն ու Շպռոտը պատրաստվում են նաև միասին նոր աշխատանք ներկայացնել.
«Մենք ոչ միայն լավ ընկերներ ենք, այլև փորձում ենք աշխատել միասին: Ի դեպ՝ 2018-ին մենք զուգերգով հանդես կգանք. նկարահանելու ենք խելահեղ տեսահոլովակ, որտեղ երկուսս էլ հետաքրքիր ոճերում կներկայանանք»,- պատմեց նա:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ մարդիկ խոսում էին նաև Շպռոտի և Էռնեստ The Best-ի հնարավոր սիրավեպի մասին, որն այդպես էլ ոչ հաստատվեց, և ոչ էլ հերքվեց: