Եվրոպական երկրների ղեկավարներին մեղադրում են միգրանտների հանդեպ անմարդկային վերաբերմունքի մեջ
Եվրոպական երկրների ղեկավարները առնչություն ունեն Լիբիայից տասնյակ հազարավոր միգրանտների հանդեպ չարաշահումների մեջ: Այս մասին հայտնում է «The Guardian»-ը՝ հղում տալով «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը:
Իրավապաշտպանները պարզաբանել են‚ որ եվրոպական քաղաքական գործիչները գիտեին այն մասին‚ որ Լիբիայի ափամերձ հսկիչները‚ որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից‚ մարդկանց տանջանքների և շահագործման են ենթարկում:
ԵՄ հետաքրքրված էր նրանում‚ որ միգրանտները մնան Լիբիայում:
«Amnesty International»-ի տվյալներով՝ ներկայումս 20 հազար մարդ գտնվում է «գերբեռնված‚ հակասանիտարական բնակության վայրերում»: