Ինչպես է Հոլիվուդի կուռք Քիրք Դուգլասը տոնել իր 101-րդ տարեդարձը (լուսանկարներ)
Հոլիվուդի կուռք Քիրք Դուգլասը դեկտեմբերի 9-ին 101 տարեկան է դարձել։ Սակայն ծննդյան լուսանկարները, որտեղ «Սպարտակ» հանրահայտ ֆիլմի հերոսն ու նրա 98-ամյա կինը՝ Էնն Բայդենսը տոնում են տարեդարձը, համացանցում են հայտնվել միայն հիմա։ Այս մասին գրում է «iz.ru»-ն:
Դերասանը ծնվել է 1916 թ. Նյու Յորքում՝ Ռուսաստանից ներգաղթած աղքատ հրեական ընտանիքում: Նա ծանր աշխատանքի և ջանասիրության շնորհիվ կարողացել է հարթել իր հաջողության ճանապարհը: Աշխատել է որպես մատուցող, բանվոր և փոստատար:
Այժմ Դուգլասը համարվում է Հոլիվուդի «ոսկե ժամանակաշրջանից» ողջ մնացած միակ դերասանը:
Նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի: