Քիմ Քարդաշյանը պատմել է իր ապագա դստեր փոխնակ մոր մասին
Համացանցում բուռն քննարկում են «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի հերթական հաղորդումը, որում Քիմը պատմել է իր ապագա երեխայի մասին: Բանն այն է, որ այդ սերիայում Քիմը պատմում է նաև փոխնակ մոր և ԷԿՈ-ի օգնությամբ հղիանալու անհաջող փորձի մասին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Խոսելով փոխնակ մոր մասին՝ Քիմն ասել է. «Ես նրան շատ շնորհակալ եմ բարության և ինքնազոհության համար: Ես հաստատ նրա անունը գաղտնի կպահեմ, չեմ ցանկանում, որ մարդիկ իմանան նրա մասին»:
«Ես շատ եմ սրտնեղում, որ չեմ կարող դա ինքնուրույն անել: Ես գնում եմ բժշկի բոլոր այցերին: Իհարկե, ես ցանկանում եմ իմանալ ամեն դետալ, որը կապված է իմ երեխայի հետ: Սակայն ես իսկապես վստահում եմ մեր փոխնակ մորը և չեմ ցանկանում լինել այն մարդը, ով կառավարում է նրա բոլոր շարժերը»,- հավելել է նա: