Ռուսաստանում հարազատ հայ եղբայրներն ամուսնացել են հարազատ հայ քույրերի հետ
Ռուսաստանում՝ Կալինինգրադի շրջանի ԶԱԳՍ-ում, ունիկալ դեպք է գրանցվել: Ամուսնացել են հարազատ եղբայրներ Հակոբյանները հարազատ քույրեր Ավետիսյանների հետ: Այս մասին գրում է Rusarminfo.ru-ն՝ հղում տալով nivenskoe.com-ին:
Ինչպես հաղորդվում է, Էդուարդ և Արմենակ Հակոբյանի և Ալվինա և Անահիտ Ավետիսյանի այսպիսի «զույգային ամուսնությունն» իսկական անակնկալ է դարձել բոլորի համար:
«Մեզ մոտ ընդունված չէ ծանոթանալ սոցկայքերով, մենք պարզապես հյուր էինք ընտանեկան խնջույքին, որին հրավիրվել էին նաև մեր ապագա ամուսինների ծնողները և հենց իրենք: Երեկոյան ուշ ավարտվեց խնջույքը և տղաներն առաջարկեցին մեզ ճանապարհել մինչև տուն: Էդիկին և Արմենակին մեկ բաժակ սուրճ հյուրասիրեցինք, ովքեր հոգ տարան մեր մասին այդ ուշ ժամին: Կարծես թե նախախնամություն էր, այդ հանդիպումը պատահական չէր»,- պատմել է քույրերից մեկը: