Սաուդյան Արաբիայում 35 տարի հետո կրկին կինոթատրոններ կբացվեն
Սաուդյան Արաբիայում‚ 35 տարի անց‚ նորից կգործեն հասարակական կինոթատրոնները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ թագավորության մշակույթի նախարար Ավադ բեն Սալեհ ալ Ավադի՝ արդեն սկսվել է լիցենզավորման գործընթացը:
Բացումը նախատեսվում է մյուս տարվա մարտին:
Մինչ այս՝ 1980-ական թվականներին‚ կրոնական երկրի ղեկավարները համարել են‚ որ ֆիլմերի ցուցադրությունը և առհասարակ հրապարակային ժամանցի ձևերը «մեղք» են և արգելված են երկրում: