«Chanel»-ի տնօրենը ծաղրել է Կիմ Չեն Ինին՝ ծաղրանկարով
Մոդելյեր և Chanel նորաձևության տան տնօրեն Կարլ Լագերֆելդը ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ինի ծաղրանկարն է արել՝ ծխախոտը ձեռքին հրթիռի վրա: Այս մասին հայտնում է Fashion Network-ը:
«Կիմ Չեն Ինը նոր Բարոն Մյունհաուզենն է»,- գերմաներենով գրված է ծաղրանկարի վրա:
Նշվում է‚ որ նկարը արվել է Frankfurter Allgemeine Magazin հրատարակության համար‚ որտեղ մոդելյերը Karlikature շարքն է վարում: