Բոլորը կիմանան‚ թե ով է սպանել ինձ. Սաակաշվիլի
Օդեսայի նախկին նահանգապետ‚ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին Կիևի Պեչերսկի տարածաշրջանային դատարանում հայտարարել է‚ որ կշարունակի հացադուլը‚ եթե իրեն բանտ վերադարձնեն‚ գրում է Life.ru-ն
«Նրանք իզոլացրել էին ինձ‚ ինձ մոտ ոչ մի փաստաբանի չէին թողում‚ ես նորություններից տեղեկություն չունեի: Եթե նրանք ինձ վերադարձնեն բանտ‚ ես կշարունակեմ հացադուլը: Եվ բոլորը կիմանան‚ թե ով է սպանել ինձ: Նրանք կարող են ինձ սպանել‚ բայց երբեք չեն սպանի Ուկրաինայի ազդին: Ես ինձ կալանավոր չեմ համարում‚ այլ ռազմագերի եմ համարում‚ քանի որ նրանք պատերազմ են տանում ուկրաինական ազգի հետ»,- ասել է քաղաքական գործիչը:
Նաև Սաակաշվիլին դատական նիստի սկզբում միանգամից հայտարարել էր‚ որ «պայքարը շարունակվում է»‚ և սկսել Ուկրաինայի հիմնը երգել‚ որին հաջորդել է նաև Վրաստանի հիմնը: