Զավեշտ.Ադրբեջանն առաջարկել է, հայերն էլ համաձայնել են
Հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանին ևս զայրացրել է մեր քոչվոր հարևանների կողմից հայկական ավանդական տոլման և քամանչան սեփականաշնորհելու փորձը, ինչպես նաև դա օժանդակելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի քայլը:
«Հայկական մշակութային ժառանգությունը չպետք է դարձնենք մրցելու գործիք: Այն «Սմերչ» չէ: Մեզ «քսի» են տալիս, լակոտներ չենք, որ աշխարհի հզորները խաղացնեն: Սա վատ է: Մեր մշակութային ժառանգությունը պետք է հանենք այդ ծաղրալի մրցակցության դաշտից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հնագետն ու ավելացրեց նաև մի փաստ.
«Մոտ 5 տարի առաջ Փարիզում խաչքարերի ցուցահանդես էր, Ադրբեջանը բողոքեց՝ ասելով, որ չպետք է գրվի ծագման վայրը: Գրված էր՝ Անի, Ջուղա և այլն: Մերոնք համաձայնեցին, իսկ ես հորդորեցի հրաժարվել ցուցահանդեսից, մեր ժառանգությունն անանուն չէ: Զավեշտ էր, ոչ մի խաչքարի ներքո գրված չէր, թե որտեղի՞ց է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրավունք չունի ժողովուրդներին իրար դեմ լարել»: