Ադրբեջանը հիստերիայի մեջ է. Մոսկվայում «Արցախ ֆրուտ»-ի դոշաբ է վաճառվում
Մոսկվայի խանութներից մեկում ադրբեջանցիները պահանջել են դարակներից վերացնել թթի դոշաբը: Նրանց դուր չի եկել, որ պիտակի վրա «Արցախ» է գրված:
Մոսկվայի խանութներից մեկում աղմկահարույց պատմություն է ծավալվել հայկական արտադրության դոշաբի պատճառով:
Մոսկվայի սուպերմարկետներից մեկում օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիներ պահանջել են, որ դարակներից հեռացնեն դոշաբը: Պատճառը պիտակի վրա գրված «Արցախ» բառն է եղել:
Տեղի ունեցածի մասին Ծատրյանն իմացել է մամուլից: Խանութի տերերը նրան չեն անհանգստացրել և չեն խնդրել պիտակը փոխել: «Մեր ապրանքը վաճառվում է Մոսկվայի խոշոր սուպերմարկետներում։ Տասնյակ ազգերի մարդիկ են մտնում այնտեղ, բայց նման միջադեպեր միայն ադրբեջանցիներն են հրահրում», — նկատել է նա:
Ծատրյանը նշեց, որ անցյալ տարի ևս բախվել են նման խնդրի: «Բայց սա դեռ ոչինչ: Մեր կայքն են նույնիսկ կոտրել, ֆեյսբուքյան էջը: Վերականգնեցինք, իհարկե, բայց մեր ընկերությունը փոքր է, կայքը լավ պաշտպանել չենք կարող: Իսկ Ադրբեջանում հայկական կայքերը գրոհելու համար հաքերների մի ամբողջ բանակ է աշխատում», — ասել է Ծատրյանը:
Ադրբեջանցիները հազարավոր դոլարներ ծախսելով` փորձում են հայկական դոշաբի «համը հանել», այնինչ միայն գինն են բարձրացնում։ «Դե, ինչ ասեմ… հակագովազդը նույնպես գովազդ է», — ժպտաց նա: