Ադրբեջանում ավիաընկերության աշխատակիցը ճամպրուկի մեջ թաքնված հասել է Գերմանիա (լուսանկարներ)
Ադրբեջանական ավիաընկերություններից մեկի աշխատակիցը Գերմանիա է հասել անօրինական ճանապարհով՝ թռչքի ողջ ընթացքում թաքնվելով բեռնատար օդանավում գտնվող ճամպրուկներից մեկի մեջ, հաղորդում է Haqqin.az-ը։
Այդուհանդերձ, նրան ձերբակալել են Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանի հենց թռիչքուղու վրա, երբ օդանավը վայրէջք է կատարել։
Ադրբեջանցին պարզաբանել է, որ այդ քայլին է գնացել, քանի որ դժգոհ էր իր հայրենիքում ապրելուց և ցանկացել է լավ կյանքով ապրել Գերմանիայում։
Նրան հանձնել են Դաշնային ոստիկանությանը։