Սիրուշոյի «Վույ աման» երգը Spice Girls-ից հայտնի Մելանի Բիի կատարմամբ (տեսանյութ)
Spice Girls-ի նախկին անդամ Մելանի Բին, որը հանդիպում է Լոս Անջելեսում հայտնի հայ ոճաբան Գարի Մադաթյանի հետ, ոչ միայն հայերեն սովորելու ցանկություն ունի, այլև՝ երգելու:
Ինսթագրամյան իր էջում Մել Բին մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երգում է Սիրուշոյի «Վույ աման» երգը:
Նշենք, որ Սիրուշոն և Մելանին ավելի վաղ հանդիպել էին Լոս Անջելեսում.
«Մել Բի, դու շատ մեծ էներգիա և լուսավոր հոգի ունես»,-գրել էր Սիրուշոն: