Ամուսնալուծությունից հետո առաջին անգամ Ջիգարխանյանի նախկին կինը հայտնվել է հանրության առաջ (լուսանկար)
Արմեն Ջիգարխանյանի նախկին կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան առաջին անգամ ամուսնալուծությունից հետո հայտնվել է հանրության աչքին իր օգնական Էլինա Մազուրի հետ: Նրանք այցելելեն թատրոն: Այս մասին գրում է Dni.ru-ն:
«Ես երեքուկես ժամով տեղափոխվեցի այլ աշխարհ՝ թողնելով իմ բոլոր երկրային անհանգստությունները: Այդ երեկո ես կրկին հասկացա, որ երաժշտությունը կարող է բուժել նույնիսկ ամենավիրավորված հոգին»,- կիսվել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան:
Ինչպես հաղորդվում է, Ջիգարխանյանի նախկին կինը թատրոն էր գնացել իր 39-ամյակին: Ծանոթներն առանց ուշադրության չեն թողել դաշնակահարուհու հայտնվելը հանրությանը և մոտենալով շնորհավորել են նրան և համատեղ սելֆիներ արել: