Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շամպայնի համար կռվող կին ուղևորի պատճառով
Ուղևորափոխադրող ինքնաթիռը, որը Մոսկվայից Ցյուրիխ էր ուղևորվում, արտակարգ վայրէջք է կատարել Շտուտգարտում սկանդալ նախաձեռնած ուղևորի պատճառով: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Ինչպես նշվում է, Շվեյցարիայի 44-ամյա քաղաքացին, ով ռուսական ամատներ ունի և թռչում էր բիզնես-կլասով, բարձր տոնով ալկոհոլ է պահանջել: Անձնակազմի անդամները որոշել են մերժել նրա պահանջը: Կինն ագրեսիվ է պատասխանել, ինչի պատճառով օդաչուն որոշել է արտակարգ վայրէջք կատարել Շտուտգարտում, որտեղ կնոջը դիմավորել է ոստիկանությունը:
Ոչ պատշաճ վարքագծի համար կինը ստիպված է եղել 5 000 եվրո վճարել: Կինը նաև ստիպված պետք է լինի վճարել չնախատեսված կանգառի համար: