Սաակաշվիլին դատի է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազին
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին դատի է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով ուկրաինական ԶԼՄ-ներին, որոնք ներկայացրել են քաղաքական գործչի փաստաբանի խոսքերը:
«Գլխավոր դատախազն իրավաբան չէ, նա անտուն է և ալկոհոլիկ»,- նշել են Սաակաշվիլիի համախոհները, ովքեր հավաքվել են գերատեսչության շենքի մոտ:
Լուցենկոն ներկայացրել էր իբրև թե Սաակաշվիլիի և բիզնեսմեն Սերգեյ Կուրչենկոյի խոսակցության ձայնագրությունը: Զրուցակիցները պայմանավորվել էին Ուկրաինայի իշխանությանը պաշտոնանկ անելու համագործակցության մասին: Սակայն Սաակաշվիլիի համախոհները դա մոնտաժ են անվանում: