Պորոշենկոյի երազանքն է. Քադիրովի արձագանքը՝ «Ռուսաստանը մաս-մաս անելու» հորդորին
Ուկրաինայի գաղթականների հարցով նախարարի տեղակալի խոսքերը «Ռուսաստանը մասերի բաժանելու մասին» մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը:
Նրա կարծիքով՝ ուկրաինացի պաշտոնյայի արտահայտությունը չի կարող թողնվել առանց արձագանքի, քանի որ դրանում երևում է Պյոտր Պորոշենկոյի գաղտնի երազանքը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ինչ Պորոշենկոյի մտքում է, այն Տուկի լեզվին է»,- գրել է Քադիրովը տելեգրամյան իր ալիքում:
«Ափսոսում եմ ուկրաինացի ազգի համար, որին մենք Ռուսաստանում իսկապես ընդունում ենք որպես եղբայրական և մտերիմ»,- հավելէլ է նա: