Գերմանիայում աճուրդում անհայտ անձը 140 հազար եվրոյով 15 բնակիչ ունեցող գյուղ է գնել (լուսանկար)
Գաղտնիությունը պահպանել ցանկացած աճուրդի մասնակիցը 140 հազար եվրոյով գնել է Բրանդենբուրգ երկրամասում գտնվող Ալվինե գյուղը: Անտառային տեղանքում տեղակայված բնակավայրը գտնվում է Գերմանիայի մայրաքաղաքից մոտ 100 կիլոմետր հարավ: Շատ տներ ավիրված են և դատարկ, դրանց վերանորոգումը, որոշ տվյալներով, գնահատվում է 2 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է aif.ru-ն:
Ինչպես հայտնել է Karhausen աճուրդի տան ներկայացուցիչը, գյուղը ձեռք բերած անձը դրա միակ հավակնորդն էր: Գնորդի մասին հայտնի է միայն, որ նա ապրում է Բեռլինում կամ Բրանդենբուրգում: Ներկայացուցչի խոսքերով՝ գնորդը նշել է, որ ցանկանում է մի լավ բան անել բնակիչների համար:
Բնակավայրի ղեկավարը հույս է հայտնել, որ գյուղի սեփականատերն առնվազն կվերանորոգի տները, որտեղ դեռ հնարավոր է ապրել:
Գյուղում չկա խանութ կամ կրպակ, իսկ մոտակայքում գտնվող ճանապարհով ընթացող ավտոբուսները գյուղի մոտ կանգառ չեն ունենում: