Ֆրանսիացին Էյֆելյան աշտարակից ճոպանով քայլել է՝ անցնելով Սեն գետի վրայով (լուսանկարներ)
Էքստրեմալ Նաթան Փոլինը, գտնվելով 60մ բարձրության վրա, ճոպանով քայլելով անցել է Փարիզով հոսող Սեն գետի վրայով: Այս մասինգրում է The Daily Mail-ը:
Արկածախնդիր ֆրանսիացու ճանապարհը սկսվել է Էյֆելյան աշտարակից:
Հայտնի է, որ 22-ամյա երիտասարդը, ընդհանուր առմամբ, անցել է 670 մ տարաությունը՝ հասնելով մինչև գետի մյուս ափին գտնվող Տրոկադերո հրապարակ:
Փոլինի ընթացքին հետևել են ներքևում հավաքված բազմաթիվ մարդիկ, որոնց համար երիտասարդի ամեն մի քայլն իրական հուզմունք ու փորձություն է եղել: