Դանիացին պարտվել է կուղբերի դեմ դատը
Դանիայի բնակիչ Ֆինդ Անդերսեն-Ֆրյուդալը փորձոել էր դրամական փոխհատուցում ստանալ՝ վնասված ունեցվածքի համար, սակայն դատը պարտվել է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Անդերսեն-Ֆրյուդալը դատի էր տվել Դանիական բնապահպանական գործակալությանը և պահանջում էր 40 հազար եվրո՝ վնասվածք հողատարածքի համար, քանի որ կուղբերը կրծել են իր ծառերը և իր տնօրինած տարածքի լիճը փչացրել:
Սակայն դանիացու դատական հայցը և հարուցված գործը լավ արդյունք չի ունեցել. դատարանը որոշել է տուգանել նրան 4000 եվրոյով՝ անհիմն դատական գործ ներկայացնելու համար, քանի որ գործակալությունը արդեն իրականացրել էր աշխատանքներ՝ իրավիճակի շտկման համար: