Թուրքիայում կալանավորված համշենահայ ամուսիններին ազատ են արձակվել բանտից և վերամիավորվել փոքրիկ դստեր հետ
Համշենահայ ակտիվիստ և մտավորական Ջեմիլ Աքսուն և նրա կինը՝ Նուրջան Վայիչ Աքսուն, դեկտեմբերի 8-ին ազատ են արձակվել թուրքական բանտից՝ մի քանի շաբաթ կալանավորված լինելուց հետո:
The Armenian Weekly-ն հայտնում է, որ քաղաքական ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Նուրջանը կալանավորվել է հոկտեմբերի 19-ին՝ ոստիկանական գրոհի ժամանակ:
Նուրջանի ամուսինը՝ լրագրող և հասարակական ակտիվիստ Ջեմիլը, ևս ձերբակալվել էր «հանցագործություն քարոզելու» մեղադրանքով՝ սոցցանցում վերջինիս գրառման պատճառով: Աքսուն ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության տեղի կենտրոնի համանախագահն է:
Ամուսինները և նրանց փոքրիկը՝ Արևը, Արդվին նահանգի Հոպա գյուղից են, որը գտնվում է Վրաստանի հետ սահմանից 12 կմ հեռավորությամբ: Նրանք մշտապես բարձրաձայնում են էկոլոգիական ու կանանց իրավունքներին առնչվող հարցերը, ինչպես նաև հանդես են գալիս Թուրքիայի կառավարության գործունեության քննադատական ելույթներով: