Արոնյան - Նակամուրա խաղի արդյունքները
London Chess Classic մրցաշարում ընթանում է 7-րդ տուրը:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս տուրում մրցել է Ամերիկան ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:
Մեր շախմատիստը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվել է 45-րդ քայլին, երբ շախմատիստները համաձայնվել են խաղալ ելք կնքել:
Կարուանա-Սո պարտիան նույնպես ավարտվել է ոչ-ոքի, իսկ Յան Նեպոմնյաշչին հաղթել է Վիշվանաթան Անանդին:
Ներկա պահին առաջատարի դիրքը կիսում են Ֆաբիանո Կարուանան և Յան Նեպոմնյաշչին` 4,5 միավորով:
Արոնյանը 3,5 միավորով կիսում է 3-ից 6-րդ տեղերը: