Ռուսաստանը սգի մեջ է. Մահացել է հռչակավոր դերասան Լեոնիդ Բրոնևոյը (լուսանկարներ)
Մոսկվայում 89 տարեկան հասակում մահացել է կիոյի և թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնևոյը: Այս մասին հայտնում է Interfaks-ը:
«Հայտնում ենք մեր ցավակցությունները հանգուցյալի հարազատներին և մտերիմներին: Հուղարկավորության տեղի և ժամի մասին հավելյալ կհայտարարվի», - ասված է հաղորդագրության մեջ:
Դերասանը ծնվել էր 1928-ի եկտեմբերի 17-ին՝ Կիևում: Նա պատերազմից հետո բնակվել է Ղազախստանում: 1961-ին տեղափոխվել է Մոսկվա և սկսել պրոֆեսիոնալ դերասանի կարիեռան:
Բրոնևոյը ճանաչում է ստացել «Գարնան տասնյոթ ակնթարթը» ֆիլմում մարմնավորած Մյուլերի, ինչպես նաև «Այն նույն Մյունհաուզենը» ֆիլմում մարմնավորած դքսի դերերով: