Հրաձգություն ԱՄՆ դպրոցում բասկետբոլի խաղից հետո. կան վիրավորներ
Շամպեյն Սենտրալ միջնակարգ դպրոցի մոտ (ԱՄՆ, Իլլինոյս նահանգ, Շամպեյն) բասկետբոլի խաղից հետո հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է The News-Gazette-ը՞
Հրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ Danville High Vikings թիմը հաղթանակ է տարել Chicago Maroons թիմի հանդեպ:
Կրակոցների արդյունքում երեք դեռահաս է տուժել. 15-ամյա Դեվիլլ Հայ Սքուլի աշակերտուհին, Քոլլեջ Փարքլենդի 18-ամյա ուսանողուհին, Շամպեյն քաղաքի 17-ամյա բնակչուհին:
Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը հաստատում է հրաձիգի անձը