Էրդողանը զանգել է Ալիևին և բողոքել Թրամփից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Պետությունների ղեկավարներն ընդգծել են‚ որ ԱՄՆ նախագահի որոշումը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեպսանատունն այդ քաղաք տեղափոխելու մասին‚ սխալ է եղել՝ հայտնելով‚ որ այդ քայլերը հակասում են միջազգային իրավունքին և կարող են Մերձավոր Արևելքում լուրջ հետևանքներ ունենալ»‚- նշվում է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել‚ որ Պաղեստինը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել: