Համացանցում ծաղրել են Կիևի գլխավոր տոնածառը (լուսանկար)
Համացանցի օգտատերերը ծաղրել են Ուկրաինայի գլխավոր տոնածառը‚ որը տեղադրված է Կիևի կենտրոնում: Մի փոքր «ճաղատացած» տոնածառի լուսանկարը‚ մասնավորապես‚ ֆեյսբուքյան իր էջում է հրապարակել Գերագույն ռադայի պատգամավոր Բորիսլավ Բերյոզան: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Շատ օգտատերեր մեկնաբանություններում նկատել են‚ որ տոնածառի տեսքն արտացոլում է երկրում տիրող ներկայիս իրավիճակը: «Տեսքով ասես մեր կյանքը լինի»‚- նշել է օգտատերերից մեկը: «Ուկրաինային է նման՝ գեղեցիկ‚ ուժեղ‚ սակայն գողացված»‚- հավելել է մեկ այլ օգտատեր: «Հավանաբար ընտրելու բան չեն ունեցել. ողջ անտառն արդեն Եվրոպա է գնացել»‚- ենթադրել է ևս մեկ օգտատեր:
«1NEWS» գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի գլխավոր տոնածառն արժեցել է 86 000 գրիվեն: