Հենց Պորոշենկոն է նստեցրել Սաակաշվիլիին. Տիմոշենկո
«Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն հայտնել է‚ որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաաակաշվիլին ձերբակալվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Տիմոշենկոյի ֆեյսբուքյան էջին:
«Ես հասկանում եմ‚ որ Միխայիլ Սաակաշվիլիին նստեցրել է ոչ թե գլխավոր դատախազը‚ ոչ դատարանը և ոչ էլ այլ իրավապահ մարմին: Նրան նստեցրել է հենց Պորոշենկոն»‚- հայտնել է Տիմոշենկոն:
Նա ուկրաինացի նախագահից պահանջել է «անհապաղ չեղարկել իր բոլոր հրամանները» և ազատ արձակել Սաակաշվիլիին: Նա նաև հորդորել է «չխայտառակել Ուկրաինան ողջ աշխարհի աչքի առաջ»:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին: