Թուրք հաքերները կոտրել են Իսրայելի տիեզերական գործակալության կայքը
«Aslan Neferler» անվամբ թուրքական հաքերային խումբը կոտրել է Իսրայելի տիեզերական գործակալության (ISA) կայքը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում տալով «Yeniakit» թերթի կայքին:
Թուրքական աղբյուրը տեղի ունեցածը կապում է, Թրամփի կողմից,Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հետ, որը դատապարտել էր պաշտոնական Անկարան։
Նշվում է, որ թուրք հաքերները կիբերհարձակում են գործել նաև ամերիկյան կայքերի վրա։